Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրվում է iPhone 7-ի «նախնական օրինակը» (տեսանյութ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերին ներկայացնել 7-րդ սերնդի iPhone սմարթֆոնը, իսկ մինչ այդ համացանցն օրեցօր ողողվում է սպասված նորույթի վերաբերյալ արտահոսած լուսանկարներով ու տեղեկություններով:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, օրերս վիրտուալ տիրույթում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրվում է իբր iPhone 7 Plus-ի նախնական օրինակը, որը բաց երկնագույն է:
Հայտնի է, որ ցուցադրված սմարթֆոնը ստեղծվել է Ասիայում գտնվող գործարաններից մեկում, որտեղ հավաքվում են Apple-ի սմարթֆոնները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple-ը մտադիր է iPhone 7 սմարթֆոնն արտադրել Deep Blue երանգով:










