Facebook-ը նորարարական սարքերի ստեղծման ու փորձարկման համար նախատեսված լաբորատորիա է բացել (տեսանյութ)
Facebook ընկերությունը հետազոտական լաբորատորիա է բացել, որտեղ ինժեներները նախագծելու և փորձարկելու են նորարարական գաջեթներ` վիրտուալ իրականության սարքեր, 360 աստիճան համայնապատկերով տեսախցիկներ, ինչպես նաև արևային էներգիայով գործող անօդաչու թռչող սարքեր:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, լաբորատորիան ստացել է Area 404 անվանումը: Դրա գործունեության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աղբյուրը նկատում է, որ այսպիսով` Facebook-ը մտադիր է լինել ավելին, քան պարզապես աշխարհի խոշորագույն սոցկայքը: Ընկերությունը ծրագրել է լուրջ դիրքեր զբաղեցնել նաև տեխնոլոգիապես առաջադեմ սարքերի արտադրության ոլորտում:










