Բրիտանիայում հայտնաբերել են Արթուր արքայի ամրոցը

22:00 • 04.08.16

Անգլիայի Քորնուոլ կոմսության տարածքում` Թինթաջել գյուղի մոտակայքում, մ.թ.ա. 6-րդ դարին պատկանող ամրոցի մնացորդներ են հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է The Independent-ը` այն վայրը, որտեղ հայտնաբերվել են ամրոցի ավերակները, կապված է Արթուր արքայի հետ: Այդ նույն բնակավայրից քիչ հեռու մինչ օրս միայն 13-րդ դարին պատկանող նորմանդական դղյակի ավերակներ էին հայտնաբերվել:

Հնագետների հայտնաբերած գտածոները բրիտանացիների Արթուր արքայի մասին առասպելների ամենահամոզիչ ապացույցներն են ներկա պահին գիտությանը հայտնի բոլոր իրերից:

Գինու և ձիթապտղի յուղի համար նախատեսված կերամիկական և ապակյա սպասքի հայտնաբերված մնացորդները, ինչպես նաև ափսեներն ու փոքր բաժակները գիտնականներին թույլ են տալիս ենթադրել, որ հնագույն ժամանակներում ամրոցում բնակվող մարդիկ պատկանում էին Արթուր արքայի ժամանակի բրիտանական հասարակությանը:

Վերջին մի քանի շաբաթում հնագետներն, ընդհանուր առմամբ, մոտ 150 բեկոր կերամիկա են հայտնաբերել:

 

 

 

Բրիտանիայում հայտնաբերել են Արթուր արքայի ամրոցը