Ամերիկացի և ֆրանսիացի գիտնականները հայտնել են երկրանման մոլորակների քանակը
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աստղագետները նշել են Kepler աստղադիտակի միջոցով բացահայտված երկրանման արտամոլորակների քանակը։
Ինչպես նշվում է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆորնիա նահանգի համալսարանի կայքում հրապարակված գիտական հոդվածում՝ հետազոտողների տրամադրած ինֆորմացիան ստացվել է Kepler առաքելության տվյալների վերլուծության արդյունքում, ինչից պարզվել է, որ ավելի քան 4 հազար արտամոլորակներից ընտրվել են Երկիր մոլորակին առավել նման երկնային մարմինները։
Հոդվածում ասվում է, որ այժմ հայտնաբերվել է Երկիրը հիշեցնող և Արեգակնային համակարգից դուրս գտնվող 216 մոլորակ, և դրանցից որոշների մակերևույթին կարող է հեղուկ ջուր գոյություն ունենալ։
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ երկնային մարմիններից 20-ը ջրի առկայության պատճառով համարվում են կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակներ։











