Ինքնագնաց մեքենաները ալկոհոլային շուկային 100 մլրդ դոլարի եկամուտ կբերեն. Morgan Stanley

01:06 • 04.08.16

Ինքնագնաց տեխնոլոգիայով մեքենաների ի հայտ գալը ալկոհոլային ըմպելիքների շուկային հավելյալ 100 մլրդ դոլար եկամուտ կբերի:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` այս եզրահանգմանն են եկել Morgan Stanley հոլդինգի փորձագետները: «Ինքնակառավարվող մեքենաների ներմուծումը կլուծի ոգելից խմիչքների սպառման և մեքենա վարելու անհամատեղելիության խնդիրը, ինչը կանդրադառնա ալկոհոլային շուկայի աճի վրա», - ընդգծել են հետազոտողները:

Ներկա պահին ալկոհոլի գլոբալ շուկայի տարեկան ծավալը գնահատվում է 1.5 տրիլիոն դոլար: Ճանապարհներին առօրյա ինքնագնաց մեքենաների հայտնվելու դեպքում մարդիկ կսկսեն միջինում մեկ շիշ ավել ալկոհոլ օգտագործել` շաբաթվա կտրվածքով: Դա կբերի ոգելից խմիչքների տարեկան օգտագործման 0.8 տոկոսով աճին:

Այսպիսով, 2025 թվականին ալկոհոլային շուկայի գումարային ծավալը կաճի մոտավորապես 98 մլրդ դոլարով:

 

Ինքնագնաց մեքենաները ալկոհոլային շուկային 100 մլրդ դոլարի եկամուտ կբերեն. Morgan Stanley