ԱՄՆ-ում նոր սերնդի ինքնաթիռներ են ստեղծում

02:39 • 04.08.16

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը  հաղորդել են այն մասին, որ նորագույն F-35A ինքնաթիռներ ունեցող էսկադրիլիան պատրաստ է ծառայություն կատարել: 34-րդ էսկադրիլիան տեղակայված է Յուտա նահանգի Հիլլ ռազմաբազայում, բայց մտադրություն կա այն տեղափոխել Եվրոպա՝ Մեծ Բրիտանիայիում գտնվող ռազմաբազա:

Պլանավորվում է նման  1800 ինքնաթիռ արտադրել: Սրանով զբաղվում է Lockheed Martin ընկերությունը: Յուրաքանչյուր ինքնաթիռ արժե 100 մլն դոլար:

Այս ինքնաթիռը 5-րդ սերնդի կործանիչ է: Բացի F-22 Raptor-ի, այն միակ այս մակարդակի ինքնաթիռն է, որը կիրառվում է զինված ուժերում: Դրա առանձնահատկությունը միջուկային ռումբ տեղափոխելու ունակությունն է:

ԱՄՆ-ում նոր սերնդի ինքնաթիռներ են ստեղծում