Նիկարագուայում գտնվող ակտիվ հրաբուխը «կմիացնեն» համացանցին

14:37 • 04.08.16

Ամերիկյան General Electric կոնգլոմերատը երկրի կառավարության աջակցությամբ որոշել է ինտերնետ կապով ապահովել Նիկարագուայում գտնվող Մասայա ակտիվ հրաբխի տեղանքն ու հրաբխային խառնարանի ներսում տեղադրել 80 անլար զգայակ:

 

Ինչպես նշում է The Verge-ը, դրանց շնորհիվ գիտնականները կկարողանան իրական ժամանակի ռեժիմում կարևոր տեղեկություններ ստանալ հրաբխի ներսում տեղի ունեցող գործընթացների մասին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ զգայակների տեղադրմամբ զբաղվելու է հայտնի էքստրեմալ Սեմ Քոսմանը, ով հատուկ պաշտպանիչ հանդերձներով կմոտենա տեղանքին:

 

Հայտնի է, որ ստացված բոլոր տվյալները փոխանցվելու են Predix արխիվին, որին մատչում կարող են ունենալ ինչպես նեղ մասնագետները, այնպես էլ սովորական մարդիկ, ովքեր ուզում են շատ բան իմանալ հրաբուխների մասին:

 

 

Նիկարագուայում գտնվող ակտիվ հրաբուխը «կմիացնեն» համացանցին