Apple-ը հաքերներին մինչև 200.000 դոլար կառաջարկի իր արտադրանքի խոցելիությունը գտնելու համար. ԶԼՄ-ներ

10:06 • 05.08.16

Ամերիկյան Apple ընկերությունը շուտով կսկսի մինչև 200.000 դոլար պարգևատրում առաջարկել այն հաքերներին, ովքեր տեղեկություն կտրամադրեն սարքավորումներում տեղադրված ծրագրային ապահովման խոցելիությունը գտնելու համար, այս մասին գրում է Associated Press-ը:



Համաձայն աղբյուրի տվյալների՝ տեղեկության համար գումար վճարելու ծրագրի մասին ընկերության ներկայացուցիչները հայտարարել են համակարգչային անվտանգության վերաբերյալ գիտաժողովի ընթացքում, որն անցկացվում է այս օրերին Լաս Վեգասում:

Այս կերպ Apple-ը կմիանա մի շարք խոշոր ընկերությունների, ինչպես Google-ը և Facebook-ը, որոնք արդեն վաղուց են գումար վճարում օգտատերերին, ովքեր կարողացել են կոտրել իրենց համակարգերը և հայտնել խոցելիության մասին:

 

Apple-ը հաքերներին մինչև 200.000 դոլար կառաջարկի իր արտադրանքի խոցելիությունը գտնելու համար. ԶԼՄ-ներ