Աշխատամոլությունն ավելի շատ բացասական հետևանքներ ունի, քան ենթադրվում էր
Իտալական Բոլոնիայի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությունների արդյունքում բացահայտվել է աշխատամոլության բացասական ազդեցությունը ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական առողջության վրա, հաղորդում է West Info կայքը:
Նշվում է, որ հետազոտության մասնակիցների աշխատանքային պայմանների ու առողջական վիճակի հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ իրենց աշխատանքով չափազանց շատ տարված մարդկանց մոտ նկատվում է ոչ միայն բացասական տրամադրության (ընկճախտ, զայրույթ, հոռետեսություն), այլև ֆիզիկական հիվանդությունների (տախիկարդիա, արյան բարձր ճնշում, քնի խանգարումներ) զգալի ակտիվացում:










