Գերքաշությունը նպաստում է գլխուղեղի ծերացման արագացմանը. գիտնականներ
Անգլիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ գերքաշությունը նպաստում է ոչ միայն ինսուլտի, քրոնիկ և սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես` սրտի կաթվածի ռիսկի բարձրացմանը, այլև ստիպում է գլխուղեղին ավելի արագընթաց ծերանալ:
Ինչպես նշում է West Info-ն` Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտել են 20-87 տարեկան անգլիացիների և պարզել, որ ավելորդ քաշը գլխուղեղը ծերացնում է միջինում 10 տարով: Կայքը որպես օրինակ է բերում հետազոտության ենթարկված հիսուն տարեկան մի տղամարդու, որի գլխուղեղի սպիտակ նյութը (որն, ի դեպ, պատասխանատու է հիշողական գործառույթի համար) գերքաշության պատճառով համապատասխանում է վաթսուն տարեկանի գլխուղեղի սպիտակ նյութին:










