ՆԱՍԱ-ն Մարսից ստացված 1035 նոր լուսանկար է հրապարակել. լավագույն կադրերը` ֆոտոշարքով

23:17 • 05.08.16

Մարսից ստացված պատկերներն ապացուցում են, որ այն իսկապես արժանի է իր «Կարմիր մոլորակ» անվանմանը, քանզի Մարսի մակերևույթը հիմնականում պատված է կարմրագույն ու շագանակագույն ժանգանման նյութով:

Այս մասին գրում է Business Insider-ը` տեղեկացնելով, որ գիտնականները լուսանկարչական նորարար տեխնիկաների շնորհիվ բազմաթիվ նոր լուսանկարներ են ստացել տիեզերքից, որոնք ներկայացնում են մոլորակի ծիածանագույն երանգները:

ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter սարքավորումը մոլորակի շուրջ սկսել է պտտվել 2006 թվականին, և մինչ օրս սարքի տեսախցիկը գեղատեսիլ և գիտական մեծ արժեք ներկայացնող պատկերներ է ստացել:

ՆԱՍԱ-ն 1000-ից ավել նոր լուսանկար է հրապարակել Մարսից, որոնցից պարբերականը ներկայացնում է մի քանի ուշագրավները:

 

Հյուսիսային բևեռի ավազաթումբ-դաշտը

 

 

Cerberus Palus խառնարանը

 

 

Սառցադաշտային ռելիեֆ

 

 

Զառիթափ լանջեր

 

 

Ավազաթմբեր Մարսիական խառնարանում

 

 

2020-ին Մարս ուղարկվելիք առաքելության վայրէջքի հավանական վայրը

 

 

Մարսի ամենահրաբխային շրջանը

 

 

Քամու տեսք ունեցող մակերևույթ, կանաչ գիծը պատկերի մշակման հետևանքներից է

 

 

 

 

 

ՆԱՍԱ-ն Մարսից ստացված 1035 նոր լուսանկար է հրապարակել. լավագույն կադրերը` ֆոտոշարքով