Նոր նշանակումներ ՀՀ ոստիկանությունում
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրերով նոր նշանակումներ են եղել Ոստիկանության մի քանի բաժիններում։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը։
«Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից ազատվել և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը։ Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ։
Ոստիկանության գնդապետ Արման Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը, ով զբաղեցնում էր Արաբկիրի պետի պաշտոնը: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել է Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը»,-տեղեկացրեց նա։










