Ռոբոտն առաջին անգամ դաջվածք է արել մարդու մարմնի վրա (տեսանյութ, շարժանկարներ)

14:29 • 05.08.16

The Verge պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է արդյունաբերական ռոբոտն առաջին անգամ դաջվածք անում մարդու մարմնի վրա:

 

Մոտ 2.5 րոպե տևողությամբ տեսանյութում երևում է` ինչպես է համարձակ հաճախորդի մի ոտքը, անվտանգության նկատառումներով, կպչուն ժապավենով ամրացված պինդ մակերևույթին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտի հեղինակներն են ֆրանսիացի ինժեներներ Պիեռ Էմն ու Յոհան դա Սիլվեյրան, որոնց ստեղծած սարքն ապշեցնում է իր ճշգրիտ գործելաոճով:

 

Նշվում է, որ ռոբոտի տեխնիկական բնութագրի և դրա զանգվածային արտադրության մեկնարկի մասին որևէ տեղեկություն չկա:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

 

  

 

 

 

Ռոբոտն առաջին անգամ դաջվածք է արել մարդու մարմնի վրա (տեսանյութ, շարժանկարներ)