ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակից «մասնատված» գիսաստղի տեսանյութը (տեսանյութ)

14:57 • 05.08.16

SOHO (Solar and Heliospheric Observatory) տիեզերական աստղադիտարանն արձանագրել է, թե ինչպես է Արեգակն իրեն մոտեցած գիսաստղին մասերի բաժանում:

 

Նշվում է, որ երկնային մարմինն Արեգակին մոտեցել է ավելի քան 2 միլիոն կմ/ժամ արագությամբ: SOHO աստղադիտարանի կողմից առաջին անգամ 2016 թվականի օգոստոսի 1-ին նկատված գիսաստղի գոյությունը դադարել է երեք օր անց:

 

Ստորև ներկայացնում ենք երկնային մարմնի կյանքի վերջին պահերն արձանագրած տեսանյութը, որը հրապարակվել է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կայքում:

 

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակից «մասնատված» գիսաստղի տեսանյութը (տեսանյութ)