Porsche-ն սկսել է Cayenne-ի կուպե տարբերակի փորձարկումները (լուսանկարներ)

14:22 • 06.08.16

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը սկսել է Cayenne մոդելի հիման վրա ստեղծված նոր կուպեի փորձարկման աշխատանքները, հայտնում է motor.ru-ն:

 

Նշվում է, որ նորույթը, որի պաշտոնական լուսանկարները դեռևս չեն հրապարակվել, նախատեսված է BMW X6 և Mercedes GLE Coupe մոդելների հետ մրցակցության համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ պապարացիներին հաջողվել է լուսանկարել փորձարկվող մոդելը, որն ունի ամբողջությամբ էլեկտրական շարժիչ:

 

Հայտնի է, որ մեքենայի շնորհանդեսը կայանալու է եկող տարի, իսկ վաճառքում այն կհայտնվի միայն 2018թ.:

 

 

Porsche начала тесты купе-версии «Кайенна»

Техническую начинку модели испытывают под кузовом лифтованной «Панамеры»

 

 

Porsche-ն սկսել է Cayenne-ի կուպե տարբերակի փորձարկումները (լուսանկարներ)