Nissan-ը օդի հետ ռեակցիայով աշխատող նորարար էլեկտրաշարժիչի նախատիպ է ներկայացրել

00:05 • 06.08.16

Nissan ընկերությունը ներկայացրել է պինդ օքսիդային վառելիքային տարրերով աշխատող ուժային համակարգի նախատիպը:

Ինչպես պարզաբանում է Motor.ru-ն` էլեկտրաշարժիչի համար էներգիան ստացվում է կենսաէթանոլի և օդի միջև էլեկտրաքիմիական ռեակցիայի ճանապարհով: Ճապոնացիները պնդում են, որ իրենք մշակում են աշխարհում առաջին ավտոմեքենան, որն աշխատում է նման համակարգով:

Մեքենայի նախատիպը, որը կառուցվել է e-NV200 ֆուրգոնի բազային հիմքով, ներկայում փորձարկումների է ենթարկվում Բրազիլիայի ընդհանուր օգտագործման փողոցներում: Փորձնական մեքենայի ուժային համակարգն ստացել է e-Bio Fuel Cell անվանումը: Դրանում կիրառվում է կենսաէթանոլի ջրածին առանձնացնող հատուկ փոխարկիչը: Ջրածինն էլ, իր հերթին, օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար:

Էներգիան կուտակվում է 24 կիլովատտ/ժամ հզորությամբ մարտկոցներում: Ճապոնացիները մեքենայի 30 լիտր տարողությամբ բաքը լցրել են էթանոլով, որը բավարարում է ավելի քան 600 կմ տարածություն անցնելուն:

 

 

Nissan-ը օդի հետ ռեակցիայով աշխատող նորարար էլեկտրաշարժիչի նախատիպ է ներկայացրել