Porsche-ն ներկայացրել է Tesla-ի մրցակից էլեկտրամեքենան, որը շուկայում կհայտնվի 2020-ին (լուսանկարներ, տեսանյութ)

00:15 • 07.08.16

Porsche ընկերությունը ջանքերն ուղղում է Tesla-ի պոտենցիալ մրցակից Mission E էլեկտրական մեքենայի կոնցեպտը շուկա հասցնելուն:

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` նորագույն գերմանական մոդելը ունի 600 ձիաուժ հզորություն և կարող է 500 կմ տարածություն անցնել մեկ լիցքավորմամբ, որը Tesla Model S-ին գերազանցում է 65 կմ-ով:

Մեքենան լիցքավորվում է անլար եղանակով` մեքենայի կորպուսի ներքևի մասում գտնվող մարտկոցի մեծ հարթակի միջոցով: Մարտկոցը 80 տոկոսով  լիցքավորվում է ընդամենը 5 րոպեում:

Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 241 կմ/ժամ, իսկ 100 կմ/ժամը զարգացնում է 3.5 վայրկյանում:

Կողային հայելիների փոխարեն մեքենայի դիմացի ապակու վրա տեսախցիկներ են տեղադրված:

Նախատեսվում է, որ Porsche-ի Mission E կոնցեպտը փողոցներում կհայտնվի 2020-ին:

 Տեսանյութը՝այստեղ։

 

 
Porsche-ն ներկայացրել է Tesla-ի մրցակից էլեկտրամեքենան, որը շուկայում կհայտնվի 2020-ին (լուսանկարներ, տեսանյութ)