Լոնդոնում առաջին 3D ռեստորանն է բացվել (տեսանյութ)
Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին Food Ink. ռեստորանը, որտեղ ամեն ինչ ստեղծված է 3D-տեխնոլոգիայով, գրում է segodnya.ua-ն:
Պրինտերով են տպված աթոռները, սեղանները, սփռոցները, սպասքը և ճաշացանկի բոլոր ուտեստները: Հաստատությունում աշխատում են ոչ միայն խոհարարներ, այլև նկարիչներ, դիզայներներ և ինժեներներ: Բոլոր ուտեստները ստեղծվում են հատուկ սննդային «թանաքով»:
Ռեստորանում առցանց ամրագրման առաջին 7 րոպեների ընթացքում բոլոր տեղերն ամրագրվել են 3 օր առաջ: Ռեստորանը կարող է ընդունել միայն 10 հյուր: Ճաշացանկը բաղկացած է 9 ուտեստներից: Ընդհանուր մեկ ուտեստի արժեքը կազմում է մոտ 330 դոլար:










