Ամերիկացին ցույց է տվել՝ ինչպես iPhone-ը լիցքավորել պլաստմասսայե շշերի միջոցով (տեսանյութ)
ԱՄՆ-ի մի բնակիչ պլաստմասսայե շշերից ստեղծել է ինքնատիպ կոնստրուկցիա, որի միջոցով հնարավոր է լիցքավորել սմարթֆոնը, հայտնում է korrespondent.net-ը:
Ամերիկացու ստեղծած հարմարանքն անհրաժեշտ էներգիայով է սնուցվում ջրից, ինչը տեսանելի է ստորև ներկայացված տեսանյութում:
Դրանում երևում է՝ ինչպես են տարաները ջրի ազդեցության տակ շարժվում՝ առաջացնելով էներգիա ու դրանով սնելով հեռախոսը: Ի դեպ, հեղինակը նշել է, որ նման սարքը կարող է լիցքավորել ոչ միայն iPhone-ը, այլև ցանկացած տեսակի սմարթֆոն:










