Apple-ը մինչև տարեվերջ կներկայացնի ավելի կատարելագործված «խելացի» ժամացույց
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է մինչև տարեվերջ ներկայացնել նոր սերնդի «խելացի» ժամացույց կամ սմարթվոչ, որը տեխնիկական հագեցվածության առումով գերազանցելու է ներկայիս մոդելին:
Ինչպես նշում է The Verge-ը, նորույթը կկոչվի Apple Watch 2 և համալրված կլինի GPS ռադիոյով, բարոմետրով, ավելի հզոր պրոցեսորով ու նաև կլինի ավելի բարակ: Ինչ վերաբերում է սմարթվոչի արտաքին տեսքին, ապա այն գրեթե չի տարբերվի ներկայիս մոդելի դիզայնից:
Ենթադրվում է, որ նորույթը կներկայացվի նոր iPhone-ի շնորհանդեսի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառման շրջանակում:










