ՆԱՍԱ-ն առաջին անգամ արձանագրել է հրթիռային շարժիչի «գազային հետքը» (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) նոր տեսախցիկ է ներկայացրել, որը թույլ է տալիս բոլոր մանրամասներով տեսնել հրթիռային շարժիչի գազերի հետքը, հաղորդում է Gizmodo-ն։
Աղբյուրը մանրամասնում է, որ սովորական ֆոտոխցիկներն ի վիճակի չեն նկարահանել հրթիռի վարդակից դուրս եկող կրակը, սակայն High Dynamic Range Stereo X նախագծի շրջանակում ստեղծված սարքը հավաքում է դանդաղ նկարահանման ընթացքում ստացված բազմաթիվ կադրերն ու որակյալ տեսանյութ է ստեղծում։
Նշվում է, որ խցիկն առաջին անգամ փորձարկվել է QM-2 հրթիռային արագացուցիչի թեստավորման ժամանակ։










