Բրիտանացիներն այսուհետ կարող են պատվիրել ռեստորանների կողմից դեն նետվող սնունդը
Մի խումբ դանիացի ծրագրավորողներ ստեղծել են նոր հավելված, որը գործարկվել է Անգլիայի բնակիչների համար և թույլ է տալիս պատվիրել ռեստորանների կողմից աղբը թափվող սնունդը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հավելվածը կոչվում է Too Good to Go ու հասանելի է մի շարք բրիտանական քաղաքներում, իսկ օգոստոսի վերջին այն կգործարկվի նաև մայրաքաղաք Լոնդոնում:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ հավելվածի միջոցով օգտատերերը կարող են պատվիրել ուտելիքի այն տեսակները, որոնք արագ են փչանում ու պետք է թափվեն աղբամանը: Այդօրինակ ուտեստների գինը տատանվում է 3-5 դոլարի սահմաններում:
Նշվում է, որ այս նախագծի միջոցով փորձ է արվում մասամբ լուծել օգտագործման համար պիտանի սննդի դեն նետման խնդիրը:










