Google-ը ծաղրել է iPhone-ի հիշողության փոքր ծավալը (տեսանյութ)
Google կորպորացիան գովազդային տեսահոլովակ է նկարահանել, որում ցուցադրել է նոր Free Up Space գործառույթը:
Ինչպես նշում է Lenta.ru-ն` Free Up Space-ը փոքր ծավալով ներքին հիշողությամբ սմարթֆոններ օգտագործողներին թույլ կտա լուսանկարներն ու տեսանյութերը պահպանել «ամպային» պահեստարանում, այնինչ՝ Google Photos-ը սարքի հիշողությունից ավտոմատ կերպով կհեռացնի ավելորդ տվյալները:
16 գիգաբայթ հիշողությամբ iPhone-ի օրինակով Google-ը ցույց է տվել, թե սմարթֆոնի սահմանափակ հիշողության պատճառով ինչպիսի անհարմարություններ կարող են ծագել: Տեսահոլովակի մեջ հավաքվել են մարդկանց կյանքի նշանակալից պահերը, որոնք սմարթֆոնում հիշողության բացակայության պատճառով չի հաջողվել նկարահանել:










