Sony-ն եկող ամիս կներկայացնի PS4-ի նոր տարբերակը
Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերին ներկայացնել ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող PlayStation 4 խաղային կցորդի նոր, ավելի կատարելագործված 4K տարբերակը:
Ինչպես նշում է The Verge-ը, նորույթի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 7-ին:
Ներկայացվելիք մոդելը հնարավորություն կտա խաղը վայելել ավելի բարձր՝ 1080 պիքսել լուծաչափով, ինչը բավական տպավորիչ արդյունք է:
Նշվում է, որ նոր խաղային կցորդը սովորական PS4-ից ավելի թանկ կլինի:










