Չինաստանում պարող ռոբոտները համաշխարհային ռեկորդ են սահմանել (տեսանյութ)
Չինաստանում սահմանվել է աշխարհի ամենաինքնատիպ ռեկորդներից մեկը, որի ժամանակ 1.007 հատ ռոբոտ միաժամանակ պարել է:
Ինչպես նշում է bbc.com-ը, ռոբոտներից յուրաքանչյուրն ունի 43.8 սմ բարձրություն: Հայտնի է, որ դրանք կրկնել են նույն պարային շարժումները 60 վայրկյան շարունակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռեկորդը սահմանվել է երկրում ընթացող Qingdao Beer Festival փառատոնի շրջանակում:










