Միջազգային տիեզերակայանից 50 մլն դոլարի 50 նոր արբանյակ կարձակվի
2017թ. հունվարին Միջազգային տիեզերակայանից արձակվելու է 50 հատ CubeSat փոքր արբանյակ, որոնք զբաղվելու են Երկրի ջերմոլորտի շերտի ուսումնասիրությամբ:
Ինչպես նշում է The Guardian-ը, արբանյակներից ամեն մեկը կշռում է մոտ 2 կգ ու արտաքուստ նման է փոքր տուփի: Հայտնի է, որ դրանք ստեղծվել են աշխարհի տարբեր երկրների կողմից:
Աղբյուրը մանրամասնում է, որ արբանյակներից ամեն մեկի գինը 1 մլն դոլար է: Անհրաժեշտ տեղեկությունները հավաքելուց ու Երկիր փոխանցելուց հետո դրանք տիեզերքում կայրվեն:










