Մեծ Բրիտանիայում կանցկացվի ինքնակառավարվող մեքենաների` Եվրոպայում առաջին ավտոմրցարշավը
Բրիտանական Լեսթերշիր կոմսությունում կանցկացվի Եվրոպայում առաջին ավտոմրցարշավը` նախատեսված ինքնակառավարման համակարգով համալրված մեքենաների համար:
Ինչպես նշում է motor.ru-ն, միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես արհեստավարժ, այնպես էլ սիրողական մակարդակի ինժեներներ, որոնք կներկայացնեն ինքնակառավարման համակարգի իրենց տարբերակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այնուհետև նմանատիպ միջոցառումներ է նախատեսված անցկացնել Ֆրանսիայում և Ավստրիայում:










