Մուլտֆիլմերն ատամնաբույժներին կօգնեն երեխաների բուժման գործընթացում. գիտնականներ

23:12 • 10.08.16

Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը, ինչպես նաև նվազեցնում է ագրեսիան:

Հետազոտության ընթացքում 7-9 տարեկան 56 երեխա Սաուդյան Արաբիայի Սաուդ թագավորի անվան համալսարանի ատամնաբուժական կլինիկայում բուժվելու ընթացքում ստացել են Merlin iTheatre ակնոցը: Նշվում է, որ մուլտֆիլմեր դիտած երեխաների մոտ նկատվել է անհանգստության, ցավի և ագրեսիայի նվազեցում և բժիշկների հետ համագործակցության պատրաստակամություն:

Հետազոտության հեղինակները գտնում են, որ տեսալսողական խթանները կարող են օգտակար լինել երեխաների բուժման գործընթացում, սակայն դեռևս անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները:

Մուլտֆիլմերն ատամնաբույժներին կօգնեն երեխաների բուժման գործընթացում. գիտնականներ