Ռուսաստանցիներին մեկական արկղ գարեջուր կնվիրեն ալկոհոլային խմիչքներից հրաժարվելու համար

17:09 • 10.08.16

Bavaria գարեջրային ընկերությունը Ռուսաստանում վարորդների հարբեցողության դեմ ուղղված «Հերոս լինելը հեշտ է» սոցիալական ակցիայի բոլոր մասնակիցներին կնվիրի ոչ ալկոհոլային գարեջրի մի-մի արկղ, հաղորդում է Lenta.ru-ն:

 

Նշվում է, որ մրցանակին արժանանալու համար անհրաժեշտ է Instagram և ВКонтакте սոցցանցերում հրապարակել լուսանկար, որում օգտատերը կամ նրա ընկերը ղեկին նստելու պատճառով հրաժարվում են երեկույթի ժամանակ ալկոհոլային խմիչքներից:

 

Ակցիայի կազմակերպիչների խոսքերով` նախագծի նպատակներից մեկը փոխադրամիջոցների պատասխանատու վարման ժողովրդականացումն է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակների կարժանանան առաջին 1.000 մասնակիցները: Յուրաքանչյուր հինգերորդ մասնակից կստանա 20 լիտր բենզին, իսկ երեք հաղթողներ կհանդիպեն դերասան Օսկար Կուչերայի հետ: