Ավստրիական ՔԿԱԳ-ում ձևական ամուսնության կասկածով կալանավորել են նեպալցու, թունիսցու, հունգարացու և ռումինացու
Ավստրիական Մյոդլինգ քաղաքի ՔԿԱԳ-ը մերժել է գրանցել երկու միջազգային զույգի ամուսնությունները, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ կասկածների պատճառ է հանդիսացել ամուսինների միջև լեզվական պատնեշը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռումինիայի քաղաքացի հանդիսացող կինը պատրաստվում էր ամուսնանալ Նեպալի քաղաքացու հետ, իսկ Հունգարիայի քաղաքացի հանդիսացող կինը`Թունիսի քաղաքացու հետ: Երկու զույգերում հարսնացուներն ու փեսացուները խոսակցության ժամանակ չէին հասկանում իրար:
Աշխատակիցներն այդ փաստը տարօրինակ են համարել ու ոստիկանություն են կանչել և հարսանեկան մատանիների փոխարեն ամուսնանալ ցանկացողներին ձեռնաշղթաներ են հագցրել:
Ոստիկանությունը պարզել է, որ երկու դեպքերում խոսքը գնում է ձևական ամուսնությունների մասին. կանանց միջոցով տղամարդիկ ցանկացել են հաստատվել Եվրամիությունում: Դրանից բացի, տղամարդկանցից մեկը հետախուզման մեջ է գտնվելիս եղել:










