Լիբիացի զինվորականները հսկողության տակ են առել Սիրթ քաղաքի համալսարանը
Լիբիացի զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Սիրթ քաղաքի համալսարանի տարածքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից, փոխանցում է РИА Новости-ն:
ԻՊ-ի կողմից գրավված Սիրթ քաղաքում հունիսից գործողությունները վարում են ջոկատներ Միսրատա քաղաքից, որոնք համերաշխ են ազգային համաձայնության կառավարությանը: Համալսարանը գտնվում է քաղաքի հարավում:
«Մեր զինվորականներն ընդլայնել են հսկողությունը Սիրթ քաղաքի համալսարանի ամբողջ տարածքի վրա: Հետախույզները գրանցել են մնացած գրոհայինների փախուստը»,- ասվում է հաղորդագրությունում, որը հրապարակվել է մամուլի կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Զինվորականները հավելել են, որ մեկ օրում չեզոքացվել է առնվազն 20 ահաբեկիչ:










