Դանիայում փախստականը սպառնում է պայթեցնել իրենց կացարանը

16:44 • 10.08.16

Դանիայի Նյուբորգ քաղաքի ներգաղթյալների կենտրոնի բնակիչներից մեկը սպառնում է պայթուցիկ սարք գործի դնել, հաղորդում է Meduza.io-ն` հղում անելով դանիական լրատվամիջոցներին:

 

Նշվում է, որ փախստականը գտնվում է շենքի տանիքին և, ըստ ականատեսների, նրա մարմնին ռումբի տեսքով առարկա է ամրացված:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կենտրոնում փախստականների և աշխատակիցների տարհանում է հայտարարվել: Տարածքը շրջափակվել է, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ավտոմեքենաներ և հրշեջ ջոկատներ: 

 

Դեռևս չի հաղորդվում, թե փախստականն ինչ պահանջներ է ներկայացրել:

 

Կենտրոնը կարող է ընդունել մինչև 500 մարդ, սակայն տվյալ պահին այնտեղ բնակվողների թիվն անհայտ է: