Հույս ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հասնել ԼՂ հարցի փոխզիջումային կարգավորման, որտեղ չեն լինի հաղթողներ և պարտվողներ. Պուտին
Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճգնաժամից, և Ռուսաստանը կարող է երաշխիք լինել, ինչպես հայտնում է ria.ru-ն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իրականում, ես կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը իսկապես ցանկանում են ելք գտնել այդ խնդրից, որպեսզի ապրեն խաղաղ, համերաշխ, որպեսզի համագործակցեն, զարգացնեն տնտեսությունները»,- ասել է Պուտինը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա:
Ինչպես հայտնում է kremlin.ru կայքը՝ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրված է հարևանների միջև լարվածության նվազեցման մեջ: Պուտինը նշել է, որ իրենք կշարունակեն ամեն կերպ աջակցել «ղարաբաղյան կծիկի» քանդման ուղիների որոնումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հետ անմիջական կապերի ընթացքում:
«Հույս ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հասնել գոյություն ունեցող հակասությունների փոխզիջումային կարգավորման` առանց հաղթողների և պարտվողների»,- ասել է Պուտինը:










