Պուտինը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ մասին Ալիևի հայտարարությունը

22:00 • 10.08.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը, իբրև թե, պարտավորվել է ադրբեջանական վերահսկողությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասը, գրում է РИА Новости-ն:

«Նախևառաջ, ես կարծում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների արտահայտությունները, այդ թվում` Ադրբեջանում, Հայաստանում և ցանկացած այլ վայրում: Ես կարծում եմ, որ եթե դուք ցանկանում եք խորը տեղեկություն ստանալ, ապա պետք է դիմեք անմիջապես այս կամ այն հոդվածների հեղինակներին»,- հայտարարել է Պուտինը`մեկնաբանելով հայ լրագրողի հարցը Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին:

Վերջինս նման արտահայտություն արել է Սանկտ Պետերբուրգում և Բաքվում հանդիպումների հիման վրա, որտեղ քննարկվել է ԼՂ հարցը:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ այդ բավականին բարդ աշխատանքի ընթացքում կիրառվել են բոլոր ակտիվ դիվանագիտական միջոցները, այդ թվում` ԶԼՄ-ների օգտագործումը` որոշ հայցեր ներկայացնելու և հարցումային դիրքորոշումները ձևակերպելու համար: