Չի կարելի լուծել հարցերը ոչ լեգիտիմ գործողություններով. Վ. Պուտինը Երևանի իրադարձությունների մասին
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների հիման վրա հայտարարել է, որ անընդունելի է լուծել հարցերը հակասահմանադրական գործողությունների միջոցով, փոխանցում է РИА Новости-ն:
«Անընդունելի եմ համարում ներքաղաքական խնդիրները ոչ լեգիտիմ, հակասահմանադրական գործողությունների միջոցով լուծելու ցանկացած փորձ»,- հայտարարել է Պուտինը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հենց սկզբից խիստ դատապարտել է Երևանում «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները:










