Չինաստանը նոր արբանյակ է արձակել տիեզերք
Չինաստանը տիեզերք է արձակել Երկրի ուսումնասիրման համար նախատեսված նոր արբանյակ, որը ստացել է «Գաոֆեն-3» անվանումը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, արբանյակն արձակվել է Long March-4C հրթիռակրի միջոցով` Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի տարածքից:
Աղբյուրը մանրամասնում է, որ արձակված արբանյակն իր տեխնիկական հնարավորություններով զգալի գերազանցում է նախկինում արձակված մոդելներին: Այն ունի աշխատանքի 12 ռեժիմ, որոնց գործարկման դեպքում կարող է անել Երկրի լայնամասշտաբ լուսանկարներ, ինչպես նաև մաս առ մաս ֆիքսել առանձնակի կարևորություն ներկայացնող հատվածները:
Հայտնի է, որ արբանյակը Երկիր է փոխանցելու անհրաժեշտ տեղեկություններ բնական աղետների, օդերևութաբանական կանխատեսումների, ջրային պաշարների ծավալների վերաբերյալ: Նշվում է, որ արբանյակի «կյանքի տևողությունը» 8 տարի է:










