Թուրքիայում հիվանդանոցի մոտակայքում պայթյուններ են հնչել, կան զոհեր և տուժածներ

22:26 • 10.08.16

Թուրքական Մարդին նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 6 խաղաղ բնակիչ և մոտ 50-ը տուժել են, հայտնում է Daily Sabah պարբերականը:

4-ը մահացել են Դիարբեքիր քաղաքի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով, ևս 2-ը մահացել են Մարդին նահանգում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի հարավ-արևելքում ոստիկանական մեքենա է պայթել: Վերջին տվյալների համաձայն, երկու դեպքում էլ խոսքը նույն պայթյունի մասին է:

Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին: Նշվում է, որ հարձակումն իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները:

Պայթյունների մասին լուրերը հակասական են: Հաղորդվում էր, որ 3 մարդ մահացել է, 50-ը տուժել են թուրքական Մարդին նահանգի հիվանդանոցի հարևանությամբ հնչած պայթյունի հետևանքով:

Միևնույն ժամանակ նշվում էր, որ երկրի հարավ-արևելքում պայթել է ոստիկանական մեքենա, արդյունքում վիրավորվել է ավելի քան 10 մարդ: