Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է «Արցախի երիտֆորում» ծրագրի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին այցելել է Շուշիի շրջան և Հին շեն գյուղում հանդիպել «Արցախի երիտֆորում» ամենամյա ծրագրի մասնակից երիտասարդների հետ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքական ոլորտներին, երիտասարդական քաղաքականությանը և մի շարք այլ բնագավառների վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք դրական ազդեցություն են ունենում երիտասարդների միջև համախմբվածության ամրապնդման, նրանց աշխարհայացքի զարգացման և ընդլայնման վրա:










