Կանադայի ոստիկանությունը կանխել է ենթադրյալ ահաբեկչությունը
Կանադայի ոստիկանությունը տղամարդու է կալանավորել, ով կարող էր ահաբեկչություն կազմակերպել Կանադայի տարածքում, հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ ոսիկանությունը հավաստի տվյալներ է ստացել նախապատարաստվող ահաբեկչության մասին:
«Կասկածյալի անձը ճշտվել է, նրա նկատմամբ համապատասխան միջոցառումներ են ձեռք առնվել»,- հաղորդել են կաանդական իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ոստիկանությունում նաև նշում են, որ հետաքննությունը շարունակվում է, ավելի մանրակրկիտ տեղեկատվություն չի հաղորդվում:










