Տիբեթում 4.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
05:57 • 11.08.16
Չինաստանի Տիբեթի ինքնավարությունում 4.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 09:00-ին Նիմա շրջանում: Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Placeholder










