Քաղաքացին ոստիկաններից պահանջում է վերանայել իրենց պահվածքը. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

13:41 • 11.08.16

Երևանում հուլիսյան դեպքերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության դրսևորած վերաբերմունքը կառավարության շենքի առջև բողոքի է բերել տուժած քաղաքացիների։

«Ազգականիս տանից վերադառնալիս ոստիկանները մեքենաների միջից դուրս եկան, սկսեցին հայհոյել ու ծեծելով քարշ տալ Նար-Դոս փողոցում հավաքված քաղաքացիներին, որի ժամանակ գետին գցեցին նաև իմ աղջկան»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց կառավարության շենքի առջև ոստիկանների գործողությունների հետ կապված բողոք հայտնելու եկած քաղաքացիներից Գայանե Նասոյանը։

«Մի 7-8 հոգի հանգիստ կանգնած էին, վատ բան չէին անում, մեկ էլ 2 րոպե հետո 3 «Գազել»-ի միջից ոստիկանները դուրս եկան, վայրի խոզերի նման հարձակվեցին մարդկանց վրա»,- պատմեց քաղաքացին։

Գայանե Նասոյանը դեպքից հետո դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և պահանջում է, որ ոստիկանները վերանայեն իրենց վերաբերմունքն ու պահվածքը քաղաքացիների նկատմամբ։


Մանրամասները՝ տեսանյութում։