Google-ը ուսումնասիրում է աշխարհի վերջի մասին սցենարը
Google ընկերությունը պատրաստվում է աշխարհի հնարավոր վերջին, իսկ այդ հարցում նրան օգնում է DiRT-ի թիմը, որը ղեկավարում է Կրիպա Քրիշնանը: Թիմի կազմում ներառված են 10 ինժեներներ: Նրանք միասին պարբերաբար խաղարկում են մարսյան հարձակումները և համաշխարհային վիրուսի տարածումը:
Թիմը աշխատում է արդեն տաս տարի և բավականին արդյունավետ:Եթե ընկերությունն ինչ-որ անսարքություններ ունի, ամենայն հավանականության դա DiRT-ի գործն է:
Շարքից դուրս է բերվում որոնողական համակարգը: Աշխատակիցները պետք է պայքարեն դրա դեմ: Նման արհեստական ճգնաժամերը ցույց են տալիս, թե ինչ կարող է իրականում լինել, երբ էլեկտրոնային համակարգերը դադարում են գործել:










