Hyundai-ն ցուցադրել է նոր i30 մոդելը (լուսանկարներ, տեսանյութ)

08:31 • 11.08.16

Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը պաշտոնական պրեմիերայից առաջ գաղտնազերծել է նոր՝ 3-րդ սերնդի i30 հեթչբեքը, որը ներկայացվելու է սեպտեմբերի 7-ին, իսկ համաշխարհային դեբյուտը կայանալու է հոկտեմբերին՝ Փարիզի միջազգային ավտոսրահում։

 

Ինչպես նշում է motor.ru-ն, ներկայացվելիք նմուշն արտաքին դիզայներական լուծումներով զգալի տարբերվում է նախորդ` 2-րդ սերնդի հեթչբեքից:

 

Ենթադրվում է, որ այն համալրված կլինի 2 լ աշխատանքային ծավալով, 260 ձիաուժ հզորությամբ տուրբո շարժիչով:

 

2017 և 2018թթ. կներկայացվեն մոդելի կատարելագործված տարբերակները:

 

 

 

 

 

 

Hyundai-ն ցուցադրել է նոր i30 մոդելը (լուսանկարներ, տեսանյութ)