Մոսկվայում հրդեհվող բնակարանից հինգ մարդ են փրկել
Մոսկվայի Կոնկովո կայանի մոտակայքում գտնվող շենքի ութերորդ հարկում բնակարանում հրդեհ է բռնկվել, РИА Новости-ին հաղորդել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
Նշվում է, որ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները հրդեհվող բնակարանից հինգ մարդ են փրկել:
«Վառվող բնակարանը գտնվում է Պրոֆսոյուզնայա/136 հասցեում: Հրդեհը բռնկվել է ինը հարկանի շենքի ութերորդ հարկում: Փրկարարները վառվող բնակարանից հինգ մարդ են տարհանել և բժիշկներին հանձնել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:










