Նյու-Յորքում անհայտ անձը փորձում է բարձրանալ «Թրամփի երկնաքերը»

02:26 • 11.08.16

Նյու-Յորքում անհայտ անձը փորձում է մագլցել Թրամփ-Թաուերի վրա հատուկ հարմարանքների միջոցով, հաղորդում է ABC News-ը:

Երկնաքերի մոտ հերթապահում է ոստիկանական ջոկատը: Հաղորդվում է, որ տղամարդը սկսել է մագլցել հինգերորդ հարկից, որը բաց է բոլոր այցելուների համար: Տղամարդը բարձրանում է շենքի ապակիների վրայով հատուկ ծծիչներով ստեղծված սարքավորման օգնությամբ:

Մանրամասնվում է, որ իշխանությունները փորձել են որսալ տղամարդուն, բացելով պատուհանը, սակայն նա փոխել է իր շարժման ուղղությունը: Ոստիկանությունն ու հրշեջները հատուկ միջոցառումներ են ձեռք առնում ընկնելու դեպքում: