Պարօլիմպիկ չեմպիոնն ավարտել է իր 1200 կիլոմետրանոց ճամփորդությունը (լուսանկարներ)

21:47 • 11.08.16

Պարօլիմպիկ խաղերի չեմպիոն Անդրեա Դեվինչենցին ավարտի է հասցրել իր նախաձեռնությունը, որի նպատակն է եղել Պերուում 1200 կիլոմետր տարածք հեծանիվով և ոտքով անցնելը:

Ինչպես նշում է West Info-ն` Դեվինչենցին 17 տարեկանում կորցրել է ոտքը, սակայն դա նրան չի խանգարել Պարօլիմպիկ խաղերի չեմպիոն դառնալ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մարզիկի ճամփորդությունը սկսվել է Լիմայում և ավարտվել է Մաչու Պիկչուում, և տեղաշարժվելու ընթացքը նկարահանվել ու հրապարակվել է նրա կայքում: Մարզիկը կիսվել է ինչպես նախապատրաստական աշխատանքներով, այնպես էլ` ճանապարհորդության ընթացքով:

 

Նշվում է, որ Դեվինչենցիին հաջողվել է 1200 կիլոմետրից 43-ն անցնել ոտքով ու գիտակցել, որ իր երազանքը վերջապես իրականացել է` մասամբ վստահելի հենակների շնորհիվ, որոնք երբեք չեն լքել իրեն: