Նախկին օդաչուները պահանջում են առողջությանը հասցված վնասի փոխհատուցում (տեսանյութ)
Հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող նախկին օդաչուները պահանջում են մասնագիտական գործունեության ընթացքում առողջությանը հասցված վնասի փոխհատուցում, որը չեն ստանում արդեն 10 տարի։
Այս մասին այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանիկ Մայիլյանը։
«Մենք՝ հաշմանդամ օդաչուներս, պահանջում ենք կառավարությունից վերականգնել մեր իրավունքները և կատարել փոխհատուցումը»,- նշեց Վանիկ Մայիլյանը։
Նրա խոսքով՝ նախկին 120 օդաչուներից հիմա մնացել են 55-ը, մնացածը տարիների ընթացքում մահացել են՝ չստանալով նաև առողջությանը հասցված վնասի փոխհատուցում։
Մանրամասները՝ տեսանյութում։










