Վարշավայում արգելակների հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռը հրատապ վայրէջք է կատարել

20:30 • 11.08.16

Լեհական LOT ավիաուղիների Embraer ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայի Ֆեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում, հայտնում է tvnwarszawa.pl-ն:

Ըստ լրատվամիջոցների` ինքնաթիռը խնդիրներ է ունեցել արգելակների հետ: Օդանավը պետք է իրականացներ Վարշավա-Բուխարեստ չվերթը: Անմիջապես թռիչքից հետո անձնակազմը նկատել է խնդիրը և որոշում կայացրել վթարային վայրէջք կատարել:

Վայրէջքը հաջող է իրականացվել, ինքնաթիռը հրշեջ ծառայությունների օգնության ուղարկվել է հետագա զննման: