Եգիպտոսում ոստիկաններին արգելել են շփվել լրագրողների հետ և նրանց տեղեկություններ փոխանցել
Եգիպտոսի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որով ոստիկանությանն արգելվում է շփվել մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ ու նրանց աշխատանքային բնույթի տեղեկություններ փոխանցել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այսուհետ ոստիկաններն իրավունք չունեն առանց Ներքին գործերի նախարարության թույլտվության լրագրողներին տրամադրել տեղեկություն, փաստաթղթեր, լուսանկարներ ու իրենց աշխատանքի հետ կապված այլ նյութեր:
Աղբյուրը մանրամասնում է, որ օրենքը խախտած ոստիկաններին կսպառնա ազատազրկում և մինչև 2.250 դոլարի չափով տուգանք:










