Սիրիայում ռուսական Ту-22М3-երը ոչնչացրել են ԻՊ-ի քիմիական զինամթերքի արտադրության գործարանն ու պահեստը (տեսանյութ)

15:26 • 11.08.16

Ռուսական Ту-22М3 ռմբակոծիչները հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից վերահսկվող սիրիական Ռաքքա քաղաքի մոտակա տարածքներին, ТАСС-ին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Նշվում է, որ հարվածները հասցրել է Ռուսաստանի տարածքից թռած Ту-22М3 ինքնաթիռների վեցյակը. օգտագործվել են բեկորաֆուգասային ռումբեր:

 

«Հարվածի արդյունքում Ռաքքա քաղաքի մոտակայքում ոչնչացվել է զենք-զինամթերքի խոշոր պահեստ, քիմիական զինամթերք արտադրող գործարան, ինչպես նաև ԻՊ-ի գրոհայինների նախապատրաստման խոշոր դաշտային ճամբարը: Ահաբեկիչներին հասցվել է նյութական զգալի վնաս, ոչնչացվել են մեծ քանակությամբ գրոհայիններ»,- հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: